Բրազիլիան դատի կտա Facebook-ին 1909-ին արված մերկ կնոջ լուսանկարը հեռացնելու համար

16:45 • 19.04.15

Բրազիլիայի մշակույթի նախարարությունը որոշել է դատի տալ Facebook-ին, որը հեռացրել է 1909-ին արված մշակութային արժեք ներկայացնող մերկ կրծքերով հնդկացի կնոջ լուսանկարը, գրում է O Globo-ն:

Մշակույթի նախարարության կարծիքով՝ Facebook-ը գրաքննության է ենթարկում համացանցում և խոչընդոտում է աշխարրհի տարբեր պետությունների ազգային ինքնորոշման իրավունքները:
 

Բացի այդ, սոցիալական ցանցի գործողությունները, ըստ նախարարության, հակասում են Բրազիլիայի Սահմանադրությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մասին կոնվենցիային: