Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհին՝ օգնել Միջերկրական ծովով անցնող ներգաղթյալներին

00:39 • 19.04.15

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բոլոր երկրներին կոչ է արել ջանքեր գործադրել՝ լուծելու կյանքը վտանգելով Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա ուղևորվող անօրինական ներգաղթյալների խնդիրը:

Այս մասին հայտնում է BBC-ն` հիշեցնելով, որ անցյալ շաբաթ ավելի քան 450 մարդ էր զոհվել ծովում` փորձելով հասնել Իտալիայի ափերին:

Իտալիայի իշխանությունները հերթական անգամ կոչ են արել Բրյուսելին` օգնել կարգավորելու Հյուսիսային Աֆրիկայից անօրինական ներգաղթի խնդիրը:

ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալության տվյալներով` 2014-ին մոտ 3500 մարդ է մահացել Միջերկրական ծովում` փորձելով հասնել Եվրոպա: