«Իսլամական պետությունը» մահապատժի է ենթարկել լիբիացի քրիստոնյաների (տեսանյութ)

17:15 • 19.04.15

«Իսլամական պետություն» խմբավորումը մահապատժի է ենթարկել Լիբիայի քրիստոնյաներին և համացանց է ներբեռնել 29 րոպե տևողությամբ տեսանյութ, գրում է vz.ru-ն:


Տեսանյութի սկզբում երևում են նարնջագույն հագուստով գերիներ, ովքեր ծնկի են եկել ծովի ափին, իսկ նրանց հետևում կանգնած են խմբավորման զինված անդամները։


Գերիների խմբերից մեկին մահապատժի են ենթարկել Ֆեցցան նահանգում:


Այս պահին նշվում է, որ դեռ անհայտ է թե որտեղից են գերիներին առևանգել, ինչպես նաև քանի հոգու է խմբավորումը սպանել:


Ուրբաթ օրը հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետություն» խմբավորման անդամները Մոսուլի գերեզմանոցում ծանր մուրճերով կոտրել էին քրիստոնյաների գերեզմանաքարերը: