Եթե Իսրայելը Ուկրաինային զենք մատակարարի, ապա զոհերի թիվը կաճի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ եթե Իսրայելը Ուկրաինային զենք մատակարարի, ապա դա միայն կհանգեցնի զոհերի թվի աճին, գրում է vedomosti.ru-ն:
«Եթե խոսքը մահաբեր զենքի մասին է, ես կարծում եմ, որ դա անարդյունավետ է: Քանի որ դա միայն կհանգեցնի դիմադրության նոր ալիքի և զոհերի թվի աճի, իսկ արդյունքը կլինի նույնը»,- ասել է նա:
Չնայած դրան, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Իսրայելը կարող է վարվել ինչպես ցանկանում է: «Սա Իսրայելի ղեկավարության ընտրությունն է, նրանք իրավունք ունեն անել այն, ինչ խելամիտ են համարում»,-ասել է նա:










