Լիբիայի ափերի մոտ 700 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվել
Լիբիայի ափերի մոտ խորտակվել է շուրջ 700 ներգաղթյալ տեղափոխող նավը, գրում է The Times of Malta-ն: Ըստ թերթի, 28 մարդու հաջողվել է փրկել, մյուսները, ենթադրաբար խեղդվել են:
Նավը շրջվել է անցյալ գիշեր իտալական Լամպեդուզա կղզուց 200 կմ դեպի հարավ գտնվող տարածքում:
Որոնման և փրկարարական գործողությունների մեջ ներգրավված են եղել իտալական և մալթական նավեր, ինչպես նաև ուղղաթիռներ:
Եթե հետագայում փրկվածների թիվը չավելանա, ապա նավի կործանումը կլինի ամենամասշտաբայինը այն նավերի շրջանում, որոնք գերբեռնված են եղել Եվրոպա ուղևորվող ներգաղթյալներով:










