Ամերիկացի հրշեջները փրկել են օգնություն կանչող թութակներին
ԱՄՆ-ում հրշեջները փրկել են 2 «խոսող» թութակի, որոնք օգնություն են կանչել: The Daily Mail-ի փոխանցմամբ` Այդահո նահանգում հրշեջները հրդեհվող տնից լսել են «Օգնություն» և «Հրդեհ» բացականչությունները և շտապել են օգնության: Մոտենալով` նրանք պարզել են, որ օգնություն են խնդրում ոչ թե մարդիկ, ինչպես կարծել են սկզբում, այլ փետրավորները:
Թութակները փրկվել են. նրանց թթվածին է տրամադրվել, որից հետո ուղարկվել են բուժման: Ըստ բժիշկների` արևադարձային թռչունները պետք է որ ողջ մնան:
Պարզվում են հրդեհի պատճառները։ Հրդեհից ոչ ոք չի տուժել:










