Ռուսաստանում «բիկինի-մրցավազքը» կարող է համաշխարհային ռեկորդ սահմանել (տեսանյութ)
Ռուսաստանի Շերեգեշ լեռնադահուկային հանգստավայրը, որը բավական հայտնի է աշխարհում, լողազգեստներով մրցավազքը ռեկորդ կարող է սահմանել մասնակիցների քանակով։ Կազմակերպիչների խոսքով՝ մրցավազքին մասնակցել է մոտ 1800 մարդ, փոխանցում է ДНИ.ru-ն։
«Հստակ թիվը նշել դեռևս դժվար է, մենք հաշվում ենք մասնակիցներին։ Նախնական տվյալներով՝ նրանք եղել են 1800-ը»,- նշել է Grelka Fest փառատոնի կազմակերպիչ Կոնստանտին Կոշինը։
Գինեսի ռեկորդների գրքին արդեն ներկայացվել է հայտը, սպասում են Լոնդոնի հանձնաժողովի պատասխանին։ Շերեգեշի միջոցառումը ռեկորդային է եղել 2013-ին։










