Հազարավոր եվրոպացիներ դուրս են եկել բողոքի ցույցի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի դեմ
Տասնյակ հազարավոր եվրոպացիներ փողոց են դուրս եկել բողոքելու ԱՄՆ-ի և Եվրոպական Միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի դեմ, գրում է lenta.ru-ն:
Sputnik գործակալության տվյալներով, ապրիլի 18-ին Անդրատլանտյան առևտրի և ներդրումային գործընկերության համաձայնագրի (TTIP) դեմ ակցիաներ են անցկացվել աշխարհի շուրջ 700 տարբեր վայրերում:
Բողոքի ցույցեր են անցկացվել Իսպանիայում, որի մայրաքաղաք Մադրիդում բողոքի էր դուրս եկել 20 000 մարդ, իսկ Բարսելոնայում՝ շուրջ 4000 մարդ:
Ցույցեր են անցկացվել նաև Գերմանիայում՝ 1500 ցուցարարներով, իսկ Մեծ Բրիտանիայում՝300 մասնակիցներով:
Անդրատլանտյան առևտրի և ներդրումային գործընկերության համաձայնագիրը ստեղծում է առևտրի համար ազատ գոտի, որի նախաձեռնությամբ հանդես էր եկել ԵՄ-ն 2013-ին:










