Բակո Սահակյանն ընդունել է նշանավոր հայագետ և ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանին

15:10 • 20.04.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է նշանավոր հայագետ և ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանին:

 

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, արծարծվել են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու այն միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելուն առնչվող հարցեր:


Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել պրոֆեսոր Սվազլյանի ներդրումն այս գործում` նշելով, որ նրա աշխատություններն արժեքավոր են և գիտական, և մարդասիրական տեսանկյուններից: