Ուիթնի Հյութոնի դուստրը դուրս է եկել կոմայից

20:52 • 20.04.15

Ուիթնի Հյուսթոնի դուստրը` Բոբի Քրիստինա Բրաունը, երեք ամիս անց  դուրս է եկել կոմայից: Ինչպես հաղորդում է  Lenta.ru-ն` TMZ պորտալին հղումով, այս մասին հայտնել է նրա հայրը` կատարող Բոբի Բրաունը:

 

«Բոբին արթնացել է: Նա նայում էր ինձ», - ասել է Բրաունը՝ Տեխասում համերգի ժամանակ:
Փետրվարին հաղորդվում էր, որ Ատլանտայի հոսպիտալի բժիշկների խոսքով` Ուիթնի Հյուսթոնի դստերը չի հաջողվել կոմայից դուրս բերել:


Հիշեցնենք, որ Բոբիին հունվարի 31-ին գտել էին իրենց տան լոգարանում՝ ուշագնաց  վիճակում, որից հետո նա գլխուղեղի այտուցով գտնվում էր կոմայի մեջ: