Բրազիլական ֆան-ակումբում 8 երկրպագու է սպանվել

09:57 • 20.04.15

Բրազիլիայի խոշոր Սան-Պաուլու քաղաքում անհայտ հանցագործները սպանել են տեղի ֆան-ակումբի ութ երկրպագուի, գրում է lenta.ru-ն:

 

Խաղից առաջ «Կորինթիանս» ակումբի բաներներ են պատրաստելիս եղել, երբ շենք է ներխուժել երեք գրոհային և հրամայել ներկա գտնվող յոթ հոգուն պառկել գետնին: Եվս մեկ մարդ սպանվել է, երբ փորձել է փախչել:

 

Ոստիկանության վարկածի համաձայն՝ երկրպագուների մահը կապված է ակումբի միջոցով թմրանյութերի անօրինական շրջանառության հետ: Սպանության պատճառը հավանաբար եղել է թմրանյութեր տարածող խմբերի միջև մրցակցային պայքարը, կարծում են քննիչները:

 

Հարձակվողները թաքնվել են: