Ռաուլ Կաստրոն կայցելի Մոսկվա` Հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին

17:27 • 20.04.15

Կուբայի պետական խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն համաձայնել է ժամանել Մոսկվա՝ Հաղթանակի 70-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, գրում է lenta.ru-ն:

 

«Կաստրոյի այցը վկայում է պատմության վերանայման անթույլատրելիության, ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում գլխավոր դեր ունեցած Խորհրդային բանակի դերի նվազեցման վերաբերյալ Ռուսաստանի և Կուբայի մոտեցումների մերձեցման մասին»,- հայտարարել է Մատվիենկոն:

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի գրասենյակի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել էր, որ Հաղթանակի շքերթին մասնակցությունը նախապես հաստատել է 25 երկրի և մի քանի միջազգային կազմակերպության ղեկավար: Հյուրերի վերջնական թիվը հայտնի կդառնա միայն մայիսի սկզբին: