Մահվան ելքով վրաերթեր Երևանում

16:54 • 20.04.15

Երևանի  Սեբաստիայի փողոցի թիվ 141 շենքի դիմաց ապրիլի 18-ին, ժամը 22.40-ին իրար են բախվել   «Պորշ»   և   «Նիսան»  մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Պորշ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Դիմիտրի  Սահակյանին, որը տեղում մահացել է:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։


Հաջորդ օրը՝ ապրիլի 19-ին, ժամը 20.30-ին, «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Նինա  Իվանյանին, ով տեղում մահացել է: