Ֆինլանդիայի ընտրություններում հաղթել են ընդդիմադիրները

08:29 • 20.04.15

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ընդդիմադիր «Ֆինլանդական կենտրոն» կուսակցությունը, երկրորդ տեղում է «Իրական ֆիններ» կուսակցությունը, գրում է РИА Новости-ն։

 

Կիրակի Ֆինլանդիայում կայացել են հերթական խորհրդարանական ընտրությունները։ 2.000 թեկնածուներից ընտրվել են 200-ը։

 

Խորհրդարան է անցել 8 կուսակցություն, որոնք ներկայացված են ներկայիս օրենսդիր մարմնի կազմում։