Լոռիում բնակչի տան տարածքում խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել

11:15 • 20.04.15

Ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1938 թ. ծնված Շահվալադ Գ.-ի բնակարանում և օժանդակ շինություններում:
 

Ըստ ոստիկանության կայքի՝ տան հետնամասում գտնվող անասնագոմից հայտնաբերվել է ձեռքի նռնակ` պայթուցիչով:
 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունը: