Թուրքիայի գերագույն հոգևորականը «անբարոյական» է անվանել Հռոմի պապին` Ցեղասպանության հայտարարության համար

22:53 • 20.04.15

Թուրքիայի գլխավոր հոգևորականը Հռոմի պապի` 1915-ի մասին հայտարարությունները «անբարոյականություն» է որակել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

Թուրքիայի Կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզը ասել է, որ Վատիկանը նախ պետք է սեփական պատմությանը նայի` նախքան քարեր նետելը:

 

Գյորմեզն ասել է, որ Վատիկանը կարող է ամենամեծ անհաջողակի դերում հայտնվել, եթե բոլորը մեջտեղ բերեն Վատիկանի պատճառած տառապանքներն ու ցավը:

Նա նաև Վատիկանին մեղադրել է ավելի շատ հայերի հետ 100 տարի առաջ կատարվածի, քան սիրիացի փախստականների մասին մտածելու համար: