Իսրայելը մտափոխվել է Մոսկվա Հաղթանակի շքերթին նախարար ուղարկելու հարցում՝ C-300 հրթիռների պատճառով

15:10 • 20.04.15

Իսրայելն իջեցրել է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին ներկայացուցչության մակարդակը. շքերթին ներկա կգտնվի ոչ թե նախարարը, այլ դեսպանը, ինչպես ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեպքում: Դրա պատճառը կարող է լինել ՌԴ-ի կողմից Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու էմբարգոյի չեղարկումը, գրում է rbc.ru-ն:

 

Նախօրեին այն մասին, որ Իսրայելի պաշտոնական ներկայացուցչության մակարդակը նվազեցվելու է, հայտնել են մի քանի իսրայելական ԶԼՄ-ներ:

 

Haaretz-ի և Իսրայելի հեռուստատեսության 10-րդ ալիքի աղբյուրներն ասում են, որ դրա պատճառը կարող է լինել Իրանին C-300 հրթիռային համակարգերի մատակարարման մասին որոշումը: 2010 թվականին սահմանված էմբարգոն չեղարկելու մասին որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայացրել էր ապրիլի 13-ին: