Ուկրաինայի Խերսոն քաղաքում վարդի 100 թուփ է տնկվել Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ (լուսանկարներ)

10:53 • 20.04.15

Ուկրաինայի Խերսոն քաղաքում հայկական համայնքի ներկայացուցիչները վարդի 100 թուփ են տնկել՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված, գրում է khersonline.net-ը։

 

Ինչպես նշել է Խերսոնի հայ համայնքի ղեկավար Տիգրան Մկրտչյանը՝ 50 թուփ տնկվել է «Տոտալիտար ռեժիմի զոհերին» նվիրված հուշարձանի մոտ, 50 թուփ՝ հայկական սփյուռքի գրասենյակի մոտ։

 

Ակցիային մասնակցել են հայ համայնքի ակտիվիստներն ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Որոշվել է նաև ծաղիկների խնամքի հարցը։

 

«Կա պայմանավորվածություն հուշարձանի մոտակայքում գտնվող խանութի սեփականատիրոջ հետ։ Գործարարը համաձայնել է տիրություն անել տնկված վարդերին, քանի որ այդ բույսը պահանջկոտ է խնամքի հարցում»,- նշել է Խերսոնի բնակկոմունալ տնտեսության ներկայացուցիչ Ելենա Մազուրը։

 

Խերսոնում հայկական սփյուռքի ներկայացուցիչները նաև ֆոտոցուցադրություն են բացել, նախատեսված է ավտոերթ։

 

 

В Херсоне высадили сто кустов роз по случаю 100-летия геноцида армян