Նորվեգիան աշխարհում առաջինը կհրաժարվի FM-ռադիոյից

16:36 • 20.04.15

Նորվեգիայի բոլոր ռադիոկայանները FM-ից կանցնեն DAB և DAB+ թվային ռադիոհեռարձակման ձևաչափին, գրում է lenta.ru-ն: Այդկերպ Նորվեգիան կդառնա առաջին երկիրը, որն ամբողջությամբ կվերացնի FM-հեռարձակումը:

 

DAB և DAB + թվային ձևաչափին ամբողջական անցում կատարելու մասին հայտարարել է Նորվեգիայի մշակույթի նախարարությունը: Ազգային FM-ցանցերի անջատումը կսկսվի 2017 թվականի հունվարի 11-ին և կավարտվի մինչև տարեվերջ:

 

Թվային ձևաչափի Նորվեգիայում անցել է 22 ազգային ռադիոկայան, FM է շարունակում մնալ միայն հինգ կայան:

 

Թվային հեռարձակման համապետական անցումը քննարկում են նաև Եվրոպայի այլ երկրներ, սակայն նրանցից ոչ մեկ չի նշել կոնկրետ վերջնաժամկետներ: