Պուտինն ապրիլի 24-ին կայցելի Երևան՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու. Կրեմլ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակում կկայանա Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ ենթադրվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինտեգրացիոն միություններում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդի թեմաներ»,- հայտնում է մամուլի ծառայությունը։
Այդ օրերին Թուրքիայում կանցկացվեն Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններ. միջոցառումներին Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։










