Երկրաշարժ Երևանում, 3 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են նաև Արմավիրում

10:12 • 20.04.15

Սույն թվականի ապրիլի 20-ին, տեղական ժամանակով ժամը 03.47-ին Երևանց 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:


Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.130 և արևելյան երկայնության 44.360:


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:


Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանում, Արմավիրի մարզի Մերձավան և Փարաքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: