Դոնի Ռոստովում հայ երիտասարդները Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ակցիա են անցկացրել

13:24 • 20.04.15

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները սկսվել են «Անմահ հոգիներ» ակցիայով, որի ընթացքում երկինք են բացթողնվել հարյուրավոր լուսավորվող փուչիկներ։

 

Դոնի հայկական երիտասարդական միության անցկացրած միջոցառումը կայացել է Սուրբ Հարություն եկեղեցու բակում։ Մի քանի հարյուր հայ երիտասարդներ և աղջիկներ փուչիկները երկինք են բաց թողել, գրում է ekhokavkaza.com-ը։

 

Ապրիլի 23-ին Սուրբ Հարություն եկեղեցում կկայանա ևս մեկ միջոցառում՝ ցեղասպանության զոհերի սրբադասում։ Ապրիլի 24-ին կմատուցվի պատարագ և ծաղիկներ կդրվեն Ռոստովի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչքարի մոտ, կկայանա նաև «Ո՛չ ցեղասպանությանը» հուշարձանի օծման և բացման արարողությունը։