ԵՄ-ն ներգաղթի հարցով արտահերթ գագաթաժողով կհրավիրի

11:28 • 20.04.15

Եվրոպական միությունը կարող է ապրիլի 24-ին Հյուսիսային Աֆրիկայից Միջերկրական ծովով դեպի ԵՄ ներգաղթի հարցերին նվիրված արտահերթ գագաթաժողով հրավիրել: Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է եվրոպացի աղբյուրը՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ:

 

«Գագաթաժողովը կարող է կայանալ արդեն այս ուրբաթ, սակայն վերջնական ամսաթիվը դեռևս քննարկման փուլում է»,- հայտնել է աղբյուրը:

 

Նման հանդիպում անցկացնելու կոչ են արել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

 

Երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի նախաձեռնությամբ կքննարկվի միջերկրածովյան ներգաղթի թեման:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միջերկրական ծովում խորտակվել է Լիբիայից ներգաղթյալների նավը, որի վրա կարող էր լինել մոտ 900 մարդ: