Թուրքական ոստիկանությունը որոնում է դաղստանցի «սև այրիին» (լուսանկարներ)
Թուրքիայի իրավապահ մարմինները որոնում են 27-ամյա Պատիմատ Հաջիևային, ով մի քանի ամիս առաջ լքել է Ռուսաստանը և տեղափոխվել Թուրքիա՝ իր անհայտ կորած ամուսնուն գտնելու նպատակով, գրում է lifenews.ru-ն:
Պատիմատի հարազատ եղբայրը դիմել է թուրքական ոստիկանություն՝ անհանգստանալով, որ «Իսլամական պետություն» խմբավորման անդամները հնարավոր է իր քրոջն օգտագործեն իրենց ահաբեկչական գործողություններից մեկի իրագործման համար:
Եղբայրը հայտնել է նաև, որ պարզվել է՝ քրոջ ամուսինը մահացել է Սիրիայում ԻՊ-ի շարքերում կռվելու ժամանակ:
Նշվում է, որ կինը հնարավոր է կապված լինի ահաբեկիչների հետ: Դաղստանցի կնոջը հնարավոր է համոզեն հանդես գալ որպես մահապարտ ահաբեկիչ որևէ ահաբեկչական գործողություն իրականացնելու համար:
Պատիմատն ունի երեք երեխա, որոնց իր հետ տարել է Թուրքիա:













