Վիճաբանություն Զաքյան փողոցում. բերման ենթարկվածներից մեկի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

12:28 • 20.04.15

Ապրիլի 19-ին, ժամը 00.40-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տ.Ս.-ին, 1987 թ. ծնված Հ. Դ.-ին, 1984 թ. ծնված Գ.Դ.-ին, 1989 թ. ծնված Ժ.Պ.-ին և 1986 թ. ծնված Վ.Հ.-ին:

Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Տ.Ս.-ն  ձեռքով հարվածել է Հ.Դ.-ին և պատճառել վնասվածք:


Տ.Ս.-ի մոտից հայտնաբերվել է «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ: Հ.Դ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննություն։ 


Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: