Արգենտինայի դատախազությունը չեղարկել է երկրի նախագահին ներկայացված մեղադրանքները

10:55 • 21.04.15

Արգենտինայի դատախազությունը չեղարկել է երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ մեղադրանքները, գրում է ria.ru-ն:

 

Արգենտինայի դաշնային դատախազ Խավյեր Դե Լուկան երկուշաբթի հայտարարել է, որ ավելի վաղ դատախազ Ալբերտո Նիսմանի ներկայացրած ապացույցները բավարար չեն, և Քիրշների գործողություններում չկա հանցագործության տարր: Դատախազի որոշումը փաստացիորեն խոսում է դատավարության ավարտի մասին:

 

Հունվարին դատախազ Ալբերտո Նիսմանը, ով քննում էր Բուենոս Այրեսում 1994 թվականին հրեական մշակութային կենտրոնի պայթյունի մասին գործը, հրապարակայնորեն մեղադրել էր նախագահ Քրիստինա Քիրշներին, ինչպես նաև արտգործնախարար Էկտոր Տիմերմանին դավադրության համար, որի նպատակն է եղել ապահովել իրանցիների անպատժելիությունը, ում Արգենտինան մեղադրում է Բուենոս Այրեսում տեղի ունեցած պայթյունի համար:

 

Որոշ ժամանակ անց Նիսմանին հայտնաբերել են սպանված՝ սեփական բնակարանում: