Տրիպոլիում պայթյուն է տեղի ունեցել Իսպանիայի դեսպանատան մոտ
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Իսպանիայի դեսպանատան շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը։
«Մենք հզոր պայթյունի ձայն լսեցինք»,- հայտնել է Տրիպոլիի մերձակա թաղամասերից մեկի բնակիչը:
Լիբիայում Իսպանիայի դեսպանատունը դադարել է աշխատել 2014 թվականի ամռանը՝ երկրում զինված հակամարտության պատճառով:
Վիրավորների և զոհերի մասին չի հաղորդվում:










