Հայկական կողմ որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել.Ա. Հովհաննիսյան

21:42 • 23.06.15

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ հայկական կողմ որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել:


«Ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին, հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից:


Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում Ադրբեջանական կողմին հայտնի են:


Հայտնում ենք, որ հայկական կողմ որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել»:

 

Հիշեցնենք, որ  ադրբեջանական Haqqin.az-ը հայտնել էր, որ երկու ադրբեջանցի զինծառայող է անցել  են Հայաստան: Մանրամասնելով` աղբյուրը հստակեցրել էր, որ Գազախի շրջանում շփման գծում կրտսեր սերժանտ Մուսա Սաբիր Օղլու Մուսաևը և Տուրալ Սահիբ օղլու Յոլուչաևը անտառա-լեռնային գոտում անցել են Հայաստան: