Առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օծումից մինչև Ձեր օծումը ձգվում է մեր ազգի հոգևոր շարունակականության անխզելի շղթան՝ իր 132 օղակներով. Սամվել Կարապետյան

18:24 • 01.11.26

Առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օծումից մինչև Ձեր օծումը ձգվում է մեր ազգի հոգևոր շարունակականության անխզելի շղթան՝ իր 132 օղակներով։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Վեհափա՛ռ Տեր, Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ։

Մեր ազգի հազարամյա ողջ պատմության ընթացքում եղել է Ամենայն Հայոց Հայրապետի օծման ընդամենը 132 իրադարձություն։ Առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օծումից մինչև Ձեր օծումը ձգվում է մեր ազգի հոգևոր շարունակականության անխզելի շղթան՝ իր 132 օղակներով։ Այդ շղթան ոսկե թելի պես անցնում է հայ ազգի ու մեր Հայրենիքի պատմության միջով՝ սերունդներին փոխանցելով մեր հավատքն ու ինքնությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի զորություն մեր Սուրբ Եկեղեցու, ի միաբանություն մեր ժողովրդի և ի բարօրություն Հայրենիքի։

Թող Տերը պահապան ու զորավիգ լինի Ձեզ, իսկ Ձեր հայրապետական գավազանը՝ միշտ ծաղկյալ։

Որդիական խոնարհումով՝ Սամվել Կարապետյան»,- նշել է նա։