Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել

16:02 • 01.09.15

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման։

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նա մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելն ու ծախսելը), 192-րդ հոդվածի (անօրինական գործարարություն), 213-րդ հոդվածի (հարկերից խուսափելը) և 308 հոդվածի (լիազորությունների չարաշահումը) հատկանիշներով։

 

Միևնույն ժամանակ, դատարանը նրան արդարացրել է 125-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը)։

 

Դատախազն ավելի վաղ պահանջել էր Իսմայիլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման։

 

Տեղի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները վստահ են, որ Իսմայիլովայի դեմ քրեական մեղադրանքները մտացածին են և կապված են երկրի բարձրագույն իշխանությունների մակարդակով կոռուպցիոն սկանդալների հետաքննության դեպքերի հետ։