Բաղդադում Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի զինվորականների համակարգող մարմին է ստեղծվել. Fox News

10:33 • 25.09.15

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի զինվորական հրամանատարների համակարգող մարմին է ստեղծվել, հայտնում է Fox News-ը:

 

Լրատվամիջոցի տվյալներով՝ մարմինն աշխատելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող և Իրանի կողմից աջակցություն ստացող շիա ապստամբների հետ համագործակցության համար։

 

Ամերիկյան հետախուզությունում աղբյուրները հայտնել են, որ մարմնի շարքերում ընդգրկված են ոչ ամենաբարձրաստիճան ռուս պաշտոնյաները։ Իրաքի կառավարության դերը դեռ հստակ չէ։

 

Նկարագրելով Բաղդադ ռուս զինվորականների ժամանումը՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ «նրանք հայտնվում են ամեն տեղից»:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից պարզել Սիրիայում Ռուսաստանի մտադրությունները:

 

ԱՄՆ իշխանությունները մտահոգություն են հայտնել Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ՝ նշելով, որ առնվազն Սիրիայում դա կարող է ապակայունացնող ազդեցություն ունենալ։