«Միսս Տիեզերք-2015» մրցույթում հաղթել է Ֆիլիպինների ներկայացուցիչը (լուսանկարներ)
Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում կայացել է հեղինակավոր «Միսս Տիեզերք-2015» գեղեցկության մրցույթը, որի հաղթողն է դարձել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտցբախը:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ֆիլիպինցու և գերմանացու խառնուրդ Վուրտցբախը ծնվել է Գերմանիայում: Ըստ որոշ տվյալների՝ նա սիրային հարաբերությունների մեջ է Ֆիլիպինների նախագահի հետ:
Միջազգային մրցույթը մեկնարկել էր դեկտեմբերի 16-ին։ Մասնակցել է 80 գեղեցկուհի՝ աշխարհի տարբեր անկյուններից։
Հայտնի է, որ «Միսս Տիեզերք -2016»-ն անցկացվելու է Բուդապեշտում։

























