Ավստրիացի ռադիոդիջեյը 24 անգամ կատարել է Last Christmas երգը
Ավստրիական Antenne Kaernten ռադիոկայանի դիջեյը փակվել է ստուդիայում և 24 անգամ անընդմեջ եթերում կատարել բրիտանական Wham խմբի Last Christmas երգը:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` ռադիոկայանի ծրագրային գծով տնօրենի խոսքով` իր մտահաղացումն իրագործելու համար 27-ամյա հաղորդավարը փակել է դուռը փայտիկով:
Կատակասեր դիջեյին կանգնեցնել կարողացել է միայն նրա աղջիկը, ով զանգել է ստուդիա և հայտնել հորը, որ ստեղծագործությունը բոլորին խենթության է հասցրել:
«Ընդհանուր առմամբ, այդ ամենը զվարճալի էր, բայց հետևանքներ կլինեն: Նա կաշխատի Սուրբ Ծնունդին և Նոր տարվա նախօրեին», - ասել է տնօրենը:










