«Նա հանդիպեց Ալլահին». ԻՊ-ը հաստատել է իր ամենահայտնի դահիճի` Ջիհադի Ջոնի մահը

09:14 • 20.01.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հաստատել է իր ամենահայտնի դահիճի` Ջիհադի Ջոն մականունով գրոհայինի մահը, գրում է newsru.com-ը:

 

Ահաբեկիչների Dabiq քարոզչական ամսագիրը հրապարակել է հոդված` գրելով, որ Մուհամեդ Էմվազին «հանդիպել է Ալլահի հետ» նոյեմբերին, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտնում էր Պենտագոնը։

 

Ամերիկյան ռազմական գերատեսչության տվյալներով` Էմվազին և ևս 3 գրոհայիններ ոչնչացվել են Սիրիայում. նրանց մեքենան պայթեցվել է անօդաչուից արձակված հրթիռով:

 

Էմվազին ամենափնտրվող հանցագործներից էր աշխարհում: Նրա գլխի համար ամերիկյան իշխանությունները նշանակել էին 9.4 մլն դոլար պարգևատրում:

 

Ջիհադի Ջոնը որպես դահիճ հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվել էին տեսագրություններ, որոնցում նա գլխատում է գերիներին: