Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Ստրասբուրգում է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 24-26-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է: Այցի շրջանակում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Այս մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության կայքը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս մեկնել է Ստրասբուրգ:










