Հալեպում մահապարտը պայթյուն է իրականացրել. կա 23 զոհ

22:41 • 25.01.16

Սիրիայի Հալեպ քաղաքում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով 23 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնը:

Զոհերից շատերը նախագահ  Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող «Ահրար ալ-Շամ» իսլամիստական խմբավորման անդամներ են եղել:

Ինչպես հաղորդում են իրավապաշտպանները` պայթյունը տեղի է ունեցել Սուկարի թաղամասի անցակետում, որտեղ վերահսկողություն են սահմանում խմբավորման զինյալները:

Անցակետին մահապարտը մոտեցել է բեռնատարով և գործի դրել պայթուցիկը:   Զոհերի թվում 4 խաղաղ քաղաքացի է եղել: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են:



 

Հալեպում մահապարտը պայթյուն է իրականացրել. կա 23 զոհ