Երևանում բրիտանական դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ այսօր տեղի ունեցած ակցիայի կապակցությամբ

20:05 • 25.01.16

Միացյալ Թագավորության կառավարությունը խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի առաջընթացը և Եվրախորհրդի (կամ դրա որևէ բաղկացուցիչ մարմնի) աջակցությունը այդ աշխատանքներին:


Այս մասին ասվում է Երևանում բրիտանական դեսպանատան հաղորդագրությունում՝ ի պատասխան «Հանուն օրենքի» շարժման այսօրվա նախաձեռնության։

 

«ՄԹ-ն մտահոգված է վերջին շրջանում առաջնային գծում լարվածության բարձրացմամբ և կոչ է անում կողմերին գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շրջանակներում»,–ասվում է հաղորդագրությունում:


Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև մի խումբ երիտասարդներ այսօր պահանջում էին չեղարկել ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված 2 հակահայ զեկույցները և այդ մասին պահանջագիր հանձնեցին փոխդեսպանին:

 


 

Երևանում բրիտանական դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ այսօր տեղի ունեցած ակցիայի կապակցությամբ