ԻՊ-ը մեծամասշտաբ ահաբեկչություններ է պատրաստում Եվրոպայում. Եվրոպոլ

18:22 • 25.01.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մեծամասշտաբ ահաբեկչություններ է պատրաստում Եվրոպայում: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Եվրամիության ոստիկանական ծառայությունը՝ Եվրոպոլը, հաղորդում է ТАСС-ը:

«Եվրոպան այժմ բախվում է վերջին 10 տարվա ընթացքում ամենալուրջ ահաբեկչական վտանգի հետ»,- ասված է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրությունում:

Գերատեսչության վարկածով՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչությունները վկայում են ԻՊ-ի գործունեությունում փոփոխությունների մասին, որը ստանում է միջազգային մասշտաբ և ուղղված է միջազգային ոլորտում հատուկ նշանակության ուժերի ոճով հարձակումների անցկացմանը:

«Օտարերկրյա գրոհայինների աճող թիվը նոր մարտահրավերներ է նետում ԵՄ անդամ-երկրների համար,- կարծում են Եվրոպոլում,–նոր ահաբեկչություններ կարող են տեղի ունենալ ԵՄ-ում ապագայում: ԵՄ-ին էլ ավելի է անհրաժեշտ ուժեղացնել ահաբեկչության, ենթադրյալ ահաբեկչական ցանցերի դեմ պատասխան միջոցները, ինչպես նաև բարելավել վտանգների ռազմավարական ընկալումը»:

 

ԻՊ-ը մեծամասշտաբ ահաբեկչություններ է պատրաստում Եվրոպայում. Եվրոպոլ