Կրասնոյարսկում ուսումնական թռիչք իրականացնող ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել

21:25 • 25.01.16

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում ծրագրային ուսումնավարժանքային թռիչք իրականացնելիս վթարվել է ՄիԳ-31 ինքնաթիռը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռազմաօդային ուժերի և Կենտրոնական ռազմական շրջանի ՀՕՊ համատեղ կործանիչը ուսումնավարժանքային առաջադրանքի մշակման ժամանակ կորցրել է կառավարումն ու ընկել լեռնային տեղանքում` Կանսկ քաղաքից 40 կմ հեռավորությամբ», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ինքնաթիռի անձնակազմը ինքնանետում է իրականացրել և վայրէջք կատարելուց հետո կապի է դուրս եկել:


 

Կրասնոյարսկում ուսումնական թռիչք իրականացնող ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել