«Միսս Տիեզերքը» պատմել է իր նոր երազանքի մասին
«Միսս Տիեզերք- 2016» տիտղոսը նվաճած Պիա Ալոնսո Վուրտսբախը պատմել է իր նոր երազանքի մասին. այժմ նա ցանկանում է խաղալ հայտնի գործակալ Ջեյմս Բոնդի նոր ընկերուհու դերը։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Ֆիլիպինուհին իր հայրենիք է վերադարձել գեղեցկության մրցույթում հաղթանակ տանելուց հետո։ Հիշեցնենք, որ մրցույթի ժամանակ ուշագրավ դեպք էր տեղի ունեցել. հաղորդավարի սխալի պատճառով նախ բաղձալի թագը հանձնվել էր Կոլումբիայի ներկայացուցչին։ Այնուհետ սխալը շտկվել էր։

Գեղեցկուհին հայտարարել է, որ նա օգտագործելու է իր հանդեպ հետաքրքրությունը լավ նպատակների իրականացման համար։ Մասնավորապես՝ նա մտադիր է հրապարակայնորեն ՄԻԱՎ-ի թեստ հանձնել Նյու Յորքում՝ օրինակ ծառայելով մյուսների համար։

Պատասխանելով հետագա պլանների մասին հարցին՝ ֆիլիպինուհին հաղորդել է, որ ԱՄՆ-ից առաջարկների դեպքում պատրաստ է քննարկել դրանք։
«Ես կարող էի դառնալ Բոնդի հաջորդ ընկերուհին։ Ո՞վ գիտի, տեսնենք, դա իմ հաջորդ երազանքն է»,- ասել է նա։










