Նորք Մարաշում վնասազերծված խմբի գործով կալանավորված Սրբուհի Այվազյանն ազատ է արձակվել

13:07 • 25.01.16

Նորք Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից Սրբուհի Այվազյանն ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Սամվել Ջաղինյանը:


«Կալանքը` որպես խափանման միջոց, փոխվել է: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- ասաց Սամվել Ջաղինյանը:


Նշենք, որ այսօր այս գործով ազատ են արձակվել նաև Լիլիթ Թորոսյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները:
 

 

 

Նորք Մարաշում վնասազերծված խմբի գործով կալանավորված Սրբուհի Այվազյանն ազատ է արձակվել