Շվեդիայում դեռահաս ներգաղթյալը սպանել է ապաստարանի 22-ամյա աշխատակցուհուն

23:00 • 25.01.16

Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է հերթական սպանությունը, որը տեղի է ունեցել փախստականների ապաստարանում: Հանցագործի զոհն է դարձել երիտասարդ մի կին, ով հարձակման է ենթարկվել Մելնդալ քաղաքի փախստականների ապաստարանում, գրում է newsru.com-ը: 

22-ամյա աղջիկը դանակի հարվածներ է ստացել վեճի ժամանակ, որը տեղի է ունեցել անչափահասների ապաստարանում, որտեղ մնում են առանց մեծահասակների Շվեդիա ժամանած փախստականները, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Վեստրա Գետալանդ Քրիստերա Ֆուքսբորգը:

Վիրավորին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մահացածը ապաստարանի աշխատակցուհի էր: Երիտասարդ ներգաղթյալին ձերբակալել են ականատեսները, ովքեր օգնել են նրան հանձնել ոստիկաններին:

Կենտրոնի աշխատակիցների խոսքով` նախկինում նման միջադեպեր այնտեղ տեղի չեն ունեցել:

 

 

Շվեդիայում դեռահաս ներգաղթյալը սպանել է ապաստարանի 22-ամյա աշխատակցուհուն