ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին. Շավարշ Քոչարյան

16:20 • 26.01.16

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը գրառում է կատարել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» խորագրով բանաձևի մասին, նշելով, որ ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին:
 

«ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»,- նշել է Շավարշ Քոչարյանը:
 

Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ-ում ընդունվեց Միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայ՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» վերնագրով զեկույցը: 98 կողմ, 71 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Վեհաժողովն ընդունեց Սարսանգի ջրամբարի մասին հարցը:


 

 

ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին. Շավարշ Քոչարյան