Մենք երբեք չենք իմանա՝ ինչից է մահացել Բերեզովսկին. Լավրով

16:34 • 26.01.16

Ռուսական կողմը կասկածում է, որ երբևէ կպարզվեն ռուս գործարար Բորիս Բերեզովսկու մահվան իրական պատճառները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2015 թվականի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է gazeta.ru-ն։

 

«Մենք երևի այդպես էլ չենք իմանա՝ ինչից է մահացել Բերեզովսկին և շատ այլ բաներ»,- ասել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ քննությունն ամբողջությամբ արհամարհել է Բերեզովսկու շրջապատից մարդկանց վկայությունները, «որոնք հետաքրքիր փաստեր են պատմում»։

 

Ռուս օլիգարխը մահացել է 2013 թվականի մարտի 23-ին, Մեծ Բրիտանիայում։

Մենք երբեք չենք իմանա՝ ինչից է մահացել Բերեզովսկին. Լավրով