Ռոբերտ Ուոլթերը փորձել է այցելել Հայաստան ու ԼՂ, բայց իրենից անկախ պատճառներով չի կարողացել. զեկուցող
Երևանի ժամանակով 13-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկեց հունվարյան նստաշրջան օրակարգում ներառված Հայաստանի և Արցախի համար 2 չափազանց կարևոր զեկույցների` Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» անընդունելի վերնագրերով զեկույցների քննարկումը:
«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ոուլթերը փորձել է այցելել Հայաստան ու ԼՂ, բայց իրենից անկախ պատճառներով չի կարողացել, փոխարենը կարողացել է գնալ Ադրբեջան: Այս մասին հայտարարեց պատգամավոր Մոգեն Յենսենը, ով փոխարինում է նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով այլև ԵԽԽՎ պատվիրակ չի ընտրվել:
«Եվ հաշվի առնելով վերջին զարգացումները՝ Բյուրոն առաջարկեց հետևյալ վերնագիրը` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»: Աշնանային նստաշրջանին 2014-ին այս զեկույցը 3 անգամ քվեարկվել է, որոշվել է շարունակել այդ առաջարկները, հետո հաստատվեց, որ կորոշվի մեկ զեկույց և նշանակվեց մեկ զեկուցող: Այնպես որ, և՛ Ոուլթերի նշանակումը, և՛ զեկույցի վերնագիրը հայկական կողմից մեծ քննադատության են արժանացել: Պարոն Ոուլթերը բացատրել է, որ ինքը կազմակերպել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպում, ինչպես նաև այցելություններ, բայց իրենից անկախ պատճառներով չի կարողացել այցելել Հայաստան ու ԼՂՀ, թեպետ փորձել է» ,-ասաց Ոուլթերին փոխինող զեկուցողը:
Նա հավելեց նաև. «Չեմ ցանկանում զեկույցի էության մեջ շատ խորանալ, որովհետև իրավունք չունեմ փոխարինել զեկուցողին, ուղղակի կսահմանափակվեմ հիշեցումով, թե ինչու որոշվեց պատրաստել այդ զեկույցը՝ 2014-ին ծրագրվելով»:
Մանրամասն ներկայացվեց, թե 2014-ին սեպտեմբերին ադրբեջանական պատվիրակության և այլ պատգամավորների առաջարկով, ինչ փոփոխություններ են ներառվել փաստաթղթում։
Նշենք, որ երկու հակահայ զեկույցներից առաջինը սկսվեց քննարկել Ոուլթերի զեկույցը, ապա՝ Միլիցա Մարկովիչինը:










