Brent նավթի գինը կրկին նվազել է բարելի համար 30 դոլարից
Նավթն էժանանում է երեքշաբթի առավոտյան՝ ԱՄՆ-ի շուկայում վառելիքի պաշարների մասին տվյալների հրապարակման սպասումների ֆոնին, հաղորդում է interfax.ru-ն։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը երևանյան ժամանակով 9:00-ին նվազել է 2 տոկոսով՝ հասնելով բարելի համար 29,88 դոլարի։
WTI նավթի մարտյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդում այդ ընթացքում նվազել է 2,3 տոկոսով՝ հասնելով բարելի համար 29,63 դոլարի։










