Բրիտանիայում հազարավոր աշակերտներ են տարհանվել 14 դպրոցներից` ռումբի մասին հաղորդագրությունից հետո
Մեծ Բրիտանիայի 14 դպրոցներից հազարավոր աշակերտներ են տարհանվել՝ ռումբի մասին հաղորդագրություններից հետո։
Մի քանի դպրոցներ նման ահազանգ էին ստացել նաև մեկ շաբաթ առաջ, հիշեցնում է The Daily Mail-ը:
Դպրոցներից 6-ը գտնվում են Բիրմինգհեմում, չորսը՝ Լոնդոնում, չորսը՝ Քորնուոլում։
Իրավապահներն ուղարկվել են դպրոցներ՝ ստուգումներ կատարելու համար։
Ոստիկանությունը փորձում է պարզել զանգերն իրականացրած անձի ինքնությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարիզում գտնվող վեց լիցեյ դադարեցրել է աշխատանքը՝ տեղադրված պայթուցիկ սարքերի մասին ոստիկանություն ստացված հաղորդագրություններից հետո։ Աշակերտներին տարհանել են ուսումնական հաստատությունների շենքերից, կրթօջախներից յուրաքանչյուրում աշխատում են սակրավորների խմբեր:










