Ամերիկուհին քաղցկեղով հիվանդ է ձևացել ու 25.000 դոլարի նվիրատվություն ստացել
Ամերիկյան Ջորջիա նահանգում բնակվող 29-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ձվարանների քաղցկեղով հիվանդ ձևանալու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Քամինգ քաղաքի բնակչուհի Մերի Բենեթը մեղադրվում է կեղծիքի և գողության համար։
Ոստիկանության վարկածով՝ 2010 թվականին կինը հայտարարել է ուռուցքային հիվանդության մասին և հավաքել է 25 հազար դոլարի նվիրատվություն, որը ծախսել է զվարճանքների վրա։










