Բան Կի Մունը հրավիրել է բոլոր երկրների առաջնորդներին մասնակցելու կլիմայի մասին համաձայնագրի ստորագրմանը

09:54 • 26.01.16

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը բոլոր երկրների ղեկավարներին հրավերներ է ուղարկել մասնակցելու կլիմայի վերաբերյալ համաշխարհային համաձայնագրի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա համաշխարհային կազմակերպության՝ Նյու Յորքում գտնվող գլխավոր գրասենյակում ապրիլի 22-ին, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Այդ օրը միջազգային հանրությունը կնշի Երկրի օրը։

 

Ուղարկված հրավերի նամակում Բան Կի Մունը նշել է, որ համաշխարհային առաջնորդների լայն մասնակցությունը կնպաստի կոնվենցիայի շուտափույթ ուժի մեջ մտնելուն, ինչպես նաև թույլ կտա ավարտել դետալների վրա աշխատանքները, ինչն անհրաժեշտ է նոր համաձայնագրի դրույթների արդյունավետ կատարման համար։

 

Մայիսի 5-6-ին Նյու Յորքում նախատեսվում է համաժողով անցկացնել կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվի համաձայնագրի իրականացման հարցը։

 

Բան Կի Մունը հրավիրել է բոլոր երկրների առաջնորդներին մասնակցելու կլիմայի մասին համաձայնագրի ստորագրմանը