Դոլարի միջին փոխարժեքը հասել է 81.84 ռուբլու

13:26 • 26.01.16

Դոլարի միջին փոխարժեքը ռուբլու նկատմամբ Մոսկվայի միջբանկային արժութային բորսայում մոսկովյան ժամանակով 11:30-ին ավելացել է 4,04 ռուբլով՝ կազմելով 81,8394 ռուբլի։ Այդ մասին վկայում են բորսայի տվյալները, գրում է РИА Новости-ն։

 

Երկուշաբթի օրը դոլարի միջին փոխարժեքը կազմել է 77,7965 ռուբլի:

 

Վերլուծաբանները ռուսական արժույթի անկումը բացատրում են նավթի գների բացասական դինամիկայով: Նավթի գները կրկին նվազում են շուկայում հումքի ավելցուկի ֆոնին:

Brent ապրանքանիշի ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է մինչև բարելի համար 30,83 դոլար, իսկ WTI ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը՝ մինչև 29,70 դոլար:

 

Դոլարի միջին փոխարժեքը հասել է 81.84 ռուբլու